Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Սևիլիան» ճանապարհից հանեց «Մանչեստր Յունայթեդին»

«Սևիլիան» ճանապարհից հանեց «Մանչեստր Յունայթեդին»
14.03.2018 | 13:40

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում Մանչեսթրի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում ընդունելով Իսպանիայի «Սևիլիա» ակումբին՝ Ժոզե Մոուրինյոյի թիմը պարտվեց 1:2 հաշվով: Առաջին հանդիպումը Սևիլիայում ավարտվել էր 0:0, քառորդ եզրափակիչ մտավ «Սևիլիան»: Նաև` Իտալիայի «Ռոման», որ իր հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց Դոնեցկի «Շախտյորին»: Առաջին հանդիպմանը սեփական հարկի տակ ուկրաինացիները հաղթել էին 2:1 հաշվով։

Դիտվել է՝ 1436

Մեկնաբանություններ